Հարիցն՝ երբ որ մեղադրանք եք ներկայացնում նախկին իշխանություններին, ո՞ւր են դատավճիռները, Անդոնը ապշեցուցիչ պատասխան է տվել՝ մարդկանց երևի «կռուգլի իդիոտի» տեղ դնելով: Նա, մասնավորապես, ասել է, թե դատական վճիռները բարդ խնդիր են, քանի որ նախկին իշխանւթյունները կարողացել են համակարգը հարմարեցնել իրենց ճաշակին: 

 

Միանգամից հարց է ծագում՝ եթե նախկին իշխանությունները հարամարեցրել էին իրենց ճաշակին և ցայսօր դատական համակարգում ոչինչ չի փոխվել, ապա ինչո՞վ է բացատրվում այսքան շատ քաղբանտարկյալների գոյությունը բերդերում: Ասենք նույն Աշոտյանը հո Առողջապահության նախարարության ասելով չէ՞, որ գտնվում է բանտում: Կամ է՛լ ո:ւր մնաց Նիկոլի՝ տարիներ առաջ բարձրացրած այն սկանդալային հռետորական հարցը,թե կա՞ այս երկրում մի դատավոր,որ իր ասածը չանի: Դատական համակարգն ամբողջությամբ Նիլոլի տակ է  պարկել այն օրվանից, երբ ՍԴ-ի դեմ գրիչը դարձավ կեղտոտ գործիք: 

 

Դատական  վճիռները բարդ խնդիր  են, քանի որ նույնիսկ Նիկոլի «թրի տակով անցած» դատավորներն ու դատախազներն են դժվարանների բախվում «ձվի մեջ մազ փնտրելու» հարցում: Պատվերը կա, բայց ալիբին չկա, իսկ դա արդեն մի փոքր բարդացնում է անդոնների գործը՝ քաղաքական շանտաժի հավելյալ գործիքակազմ ձեռք բերելու խնդրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել